Արթուր Ղազինյանը երրորդ անգամ չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ13 սեպտեմբերի 2021 - 18:13 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը երրորդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ։ Որպես մերժման հիմնավորում ՔՊ-ականները նշել են, թե վերջինս հեռու է ռազմական գործից։ Իշխող մեծամասնությունն արդեն արդեն երկու անգամ մերժել էր Ղազինյանի թեկնածությունը։ «Հայաստան» խմբակցությունը երրորդ անգամ կրկին նրան էր առաջադրել այդ պաշտոնում։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Արթուր Ղազինյանի կենսագրության մեջ հարցականներ կան՝ հայտարարգրից մինչև բանակի հետ։ Դիմելով Ղազինյանին՝ Քոչարյանն ասել է․ «Հայաստան» խմբակցությունը կարող է ներկայացնել կամ Ձեզ, կամ այլ թեկնածուի։ Կարծում եմ, «Հայաստան» դաշինքի քաղաքական դիրքորոշումն իրենք կարտահայտեն համապատասխան գրությամբ»։ Ըստ Դոնթի բանաձևի, այդ պաշտոնը վերապահված է ընդդիմությանը։ Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին երկրորդ անգամ չընտրելուն, ասել էր, որ եթե ընդդիմությունը 5 տարի աընընդմեջ նրան առաջադրի, մեծամասնությունն անընդհատ մերժելու է նրա թեկնածությունը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |