Կարեն Վարդանյանի 105 մլն դրամ օգնության շնորհիվ Երևանի բուսաբանական այգին կվերակենդանանա14 սեպտեմբերի 2021 - 12:16 AMT PanARMENIAN.Net - 30 տարուց ավելի անուշադրության մատնված Երևանի բուսաբանական այգու հիմնական կանաչ ծառերով պահպանված կոլեկցիոն հատվածը, որը զբաղեցնում է մոտ 15 հեկտար տարածք, այսուհետև տարվա ցանկացած եղանակի հնարավոր կլինի ոռոգել: Այդ նպատակով բարերար Կարեն Վարդանյանի ֆինանսավորմամբ անցկացվել է 5 կմ երկարությամբ ոռոգման ցանց, տեղադրվել է պոմպակայան, խորքային հոր, 60 տոննա տարողությամբ բաք, 180 փական, կառուցվել է ջրի ֆիլտրման ավազան։ Բուսաբանական այգում տեղադրվել է նաև արևային կայան: Այն հնարավորություն կտա այգու հոսանքի տարեկան մոտ 5 մլն դրամի և նոր տեղադրված պոմպակայանի աշխատանքի արդյունքում ավելացած հոսանքի ծախսը զրոյացնել և տնտեսված գումարներն օգտագործել այլ խնդիրների լուծմանը: Արևային կայանի անխափան աշխատանքի և երկարակեցության համար նորոգվել է նաև շինության 800 քմ տանիքը: Ոռոգման ցանցի անցկացման, տանիքի նորոգման և արևային կայանի տեղադրման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 105 մլն դրամ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |