Սլովակիայի ԱԳ նախարար․ Մեր ընկերությունը բանակցում է ՀԱԷԿ-ի արդիականացմանը մասնակցելու շուրջ14 սեպտեմբերի 2021 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ էներգետիկայի սեկտորը տնտեսական համագործակցության առումով շատ խոստումնալից է՝ կա մի ընկերություն, որն այժմ բանակցում է Մեծամորի ատոմակայանի արդիականացման աշխատանքներին իր մասնակցության շուրջ։ Նա նշել է, որ Հայաստանի և Սլովակիայի միջև առևտրաշրջանառությունը մեծ ներուժ ունի աճելու. նախորդ տարի որոշակի աճ գրանցվեց, բայց դա էլ պետք է գերազանցել, գրում է Sputnik Արմենիան։ «Ես այստեղ եմ` վերահաստատելու աճող դինամիկան Հայաստանի և Սլովակիայի միջև։ Հատկապես տնտեսական ուղղությամբ մեծ պոտենցիալ կա համագործակցության»,- ասել է Կորչոկը։ Սլովակիայի արտգործնախարարի խոսքով` պետք է զարգացնել համագործակցությունը գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում նույնպես։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկրների միջև զարգացել են հարաբերությունները բոլոր ուղղություններով։ «Այսօր ամրագրեցինք, որ պետք է այդ հարաբերություններն ավելի սերտանան։ Սա, իհարկե, առաջին հերթին վերաբերում է քաղաքական երկխոսությանը` մենք ունենք բարձր մակարդակով տարվող քաղաքական երկխոսություն, համագործակցություն տարատեսակ միջազգային հարթակներում»,- ասել է նա։ Միրզոյանի խոսքով` քննարկվել է նաև համատեղ ծրագրեր իրականացնել էներգետիկայի, ՏՏ ոլորտում, մշակույթի և գիտության ոլորտում. արդեն իսկ կոնկրետ միջոցառումներ են նախանշվել։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |