Ֆրանսիան 25,000 դեղաչափ AstraZeneca է ուղարկել ՀՀ

Ֆրանսիան 25,000 դեղաչափ AstraZeneca է ուղարկել ՀՀ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին Երևան է ժամանել Ֆրանսիայի կողմից ուղարկված կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի 25,000 դեղաչափ առաջին խմբաքանակը:

ՀՀ իշխանությունների հետ համակարգմամբ՝ պատվաստանյութի մնացած առաքումները կշարունակվեն սեպտեմբերի 15-ին և գալիք շաբաթների ընթացքում:

Հայաստանին 200,000 դեղաչափ պատվաստանյութի նվիրատվության մասին օգոստոսի 3-ին հայտնել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիան 2020 թվականին կորոնավիրուսի բուժման մեջ մասնագիտացված բժիշկների երեք առաքելություն է ուղարկել Հայաստան

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---