Նախագահը շքանշան է հանձնել Էլինա Դանիելյանին և շախմատ խաղացել հետը․ Ավարտել են ոչ ոքի14 սեպտեմբերի 2021 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով շախմատիստուհի, միջազգային գրոսմայստեր Էլինա Դանիելյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝ 2021 թվականին շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում տարած հաղթանակի, միջազգային ասպարեզում Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու համար: Նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Էլինա Դանիելյանին և հանձնել պետական բարձր պարգևը: Նախագահը շնորհավորել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատար գրոսմայստերին և նոր հաղթանակներ մաղթել Եվրոպայի չեմպիոնին: Նախագահն ու Դանիելյանը զրուցել են շախմատային աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, կատարվող փոփոխությունների, Հայաստանում շախմատային ավանդույթների պահպանման ու զարգացման կարևորության մասին:Նախագահը նշել է, որ հպարտությամբ է հետևել Եվրոպայի կանանց առաջնությունում գրոսմայստերի յուրաքանչյուր ելույթի և բարձր է գնահատել շախմատիստուհու ստեղծագործական մոտեցումը հինավուրց խաղին: Այնուհետև հանդիպումը շարունակվել է շախմատային տախտակի շուրջ. պարտիան ավարտվել է բարեկամական ոչ ոքի: «Սա մեծ պատիվ է ինձ համար։ Յուրաքանչյուր մարզիկի համար կարևոր է, որ իր երկիրն ուշադրություն է դարձնում իրեն ու իր գրանցած հաջողություններին: Այդ պահին զգում ես, որ այն, ինչ անում էիր տարիների ընթացքում, այն աշխատանքն ու ջանքերը, որոնք գործադրել ես, իզուր չէին: Առանց դրա մեզ դժվար կլինի արդյունքներ ցույց տալ: Սա ոգեշնչում է և ուժ է տալիս հետագա նպատակներին հասնելու համար»,- նախագահի հետ հանդիպման մասին ասել է Էլինա Դանիելյանը: - Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, վերջերս նվաճելով շախմատի Եվրոպայի կանանց առաջնության չեմպիոնի տիտղոսը, նորանկախ Հայաստանի պատմության մեջ արձանագրել է առաջին նմանատիպ հաջողությունը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |