Կորչոկ․ Սլովակիան, որպես ԵՄ անդամ, սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին

Կորչոկ․ Սլովակիան, որպես ԵՄ անդամ, սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին

PanARMENIAN.Net - Սլովակիան, որպես ԵՄ անդամ երկիր, շարունակում է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Այդ մասին Երևանում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը հայտարարել է ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության ընթացքում։

«Մենք մեծապես կարևորում ենք էսկալացիայի պոտենցիալ ունեցող ցանկացած գործողություններից ձեռնպահ մնալը և նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները լիովին իրականացնելը։ Ամեն կոնֆլիկտ հանգեցնում է սովորական մարդկանց տառապանքի, որոնք ցանկանում են ապրել խաղաղության մեջ։ Եթե կա խաղաղության հասնելու կամք և հաստատակամություն, ապա ցանկացած կոնֆլիկտ լուծվում է»,- նշել է նա, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Կորչոկը նշել է նաև, որ հայ ռազմագերիների և այնտեղ պահվող քաղաքացիական անձանց վերադարձը պետք է շարունակվի, նաև պայմաններ պետք է թույլ տրվեն ականազերծում իրականացնելու համար՝ կանխելու լրացուցիչ կորուստները։

«Ողջունում ենք վստահության ամրացմանն ուղղված քայլերի իրականացումը՝ հայ ռազմագերիների վերադարձը, որոնք Ադրբեջանում են պահվում: Հայ ռազմագերիների և այնտեղ պահվող քաղաքացիական անձանց վերադարձը պետք է շարունակվի, նաև պայմաններ պետք է թույլ տրվեն ականազերծում իրականացնելու համար՝ կանխելու լրացուցիչ կորուստները»,- նշել է Կորչոկը։

Սեպտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի հետ:

Հայաստանի և Սլովակիայի արտգործնախարարները հանգամանորեն քննարկել են հայ-սլովակյան հարաբերությունների օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով առավել խորացնելու և ամրապնդելու առկա բազմաոլորտ համագործակցությունը: Այդ առնչությամբ կողմերը կարևորել են քաղաքական երկխոսության ընդլայնումը, միջխորհրդարանական ձևաչափում շփումների ակտիվացումը, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցության առաջմղումը։

Պաշտոնական այցով Երևանում գտնվող ԱԳ նախարար Իվան Կորչոկը, ՀՀ ԱԳ նախարարի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---