Նախարար․ ՀՀ-ում Covid-19-ով 142 հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում է, 60-ը՝ միացված է արհեստական շնչառական ապարատին

Նախարար․ ՀՀ-ում Covid-19-ով 142 հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում է, 60-ը՝  միացված է արհեստական շնչառական ապարատին

PanARMENIAN.Net - Հայաստանում Covid-19-ով վարակված 142 քաղաքացի գտնվում է ծայրահեղ ծանր, 692 քաղաքացի՝ ծանր վիճակում, 60 քաղաքացի միացված է թոքերի արհեստական շնչառական ապարատներին: Այդ մասին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է «Ազատությանը» տված հարցազրույցում։

Նրա գնահատմամբ, այսօր Հայաստանում համաճարակային իրավիճակը լարված է։

Նախարարը նշել է, որ արդեն 17 բժշկական կազմակերպություն ներգրավվել է քովիդի սպասարկման մեջ, ինչը նշանակում է, որ գրեթե ամբողջ մահճակալային ֆոնդը, որ նախատեսված է քովիդի համար, կամաց-կամաց սպառվում է։ «Ցավոք սրտի, շատ ավելի կտրուկ է վատանում մարդկանց ինքնազգացողությունը, և մենք տեսնում ենք, որ շատ ավելի շատ մահճակալների կարիք ենք զգում նման հիվանդացության տեմպի շրջանակներում»,-ասել է Ավանեսյանը։

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ, սոմատիկ մահճակալների թիվը 1711 է այս պահին ծավալված, որից 1546-ը զբաղված է։ Վերակենդանացման բաժանմունքներում կա 318 մահճակալ, որից 279-ն է զբաղված։ Նախարարը տեղեկացրել է, որ շրջանառվող շտամերի90 տոկոսը «դելտա» շտամն է, որի դեպքում թոքաբորբը բավական արագ է զարգանում։ «Մեր միջին հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր անձանց տարիքային տեսնում ենք իջեցում, անգամ երիտասարդի մահ ունեցանք, որը որևէ խրոնիկ հիվանդություն չուներ, և, կարծես թե, նախորդ ալիքների ժամանակ մենք նման բան չէինք ունեցել»,-ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում արձանագրվել է պատվաստված մարդու հիվանդության ծանր ընթացք կամ գուցե՝ մահ՝ նախարարն ասել է, որ պատվաստումներ իրականացնելու արդյունքում որևէ լուրջ կողմնակի ազդեցություն չի գրանցվել։

«Եղել են որոշակի էսպես նորմայի շրջանակներում ջերմության կամ մի քանի այլ ախտանշաններ, որոնք բնական է, կարող են լինել։ Ի՞նչ է սա ցույց տալիս, եթե համեմատենք՝ 342,000 պատվաստման արդյունքում որևէ խնդիր չենք ունեցել լուրջ, բայց, եթե ունենայինք նույն քանակով քովիդով հիվանդ մարդիկ, պատկերացրեք մահվան դեպքերն ինչքան կլինեին»,-ասել է Ավանեսյանը։

Սեպտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 250 559 դեպք, որոնցից 233 910 -ն` առողջացած, 5056-ը` մահվան ելքով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---