Բաքուն հաստատել է․ Գորիս-Կապան ճանապարհին իրանցի վարորդներ են ձերբակալվել

Բաքուն հաստատել է․ Գորիս-Կապան ճանապարհին իրանցի վարորդներ են ձերբակալվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հատատել է, որ Գորիս-Կապան ճանապարհին իրանցի վարորդներ են ձերբակալվել։ Ըստ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հայտարարության, նրանք ձերբակալվել են «Ադրբեջանի տարածք ապօրինի մուտք գործելու համար»։

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի քարտուղար Էհսան Զահիդովն ասել է, որ «ՀՀ-ով Ադրբեջանի տարածք անցած ավտոմեքենաները կանգնեցվել են Ադրբեջանի ՆԳՆ, Պետական մաքսային ծառայության և Պետական սահմանապահ ծառայության կողմից», գրում է Haqqin.az-ը։

«Այդ մեքենաների վարորդների հանդեպ կկիրառվեն համապատասխան միջոցներ՝ ըստ Ադրբեջանի օրենսդրության»,-ասել է նա։

Վարորդները Ստեփանակերտից վերադառնալիս են եղել, այնտեղ նրանք բեռնել են ցեմենտը և վերադարձել Բերձոր–Գորիս ավտոմայրուղիով, որի Որոտանի հատվածում նրանց ձերբակալել են, գրում է Sputnik Արմենիան։

2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել:

ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---