Գեղամասարի բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը․ Դեմ են համայնքների խոշորացմանը

Գեղամասարի բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը․ Դեմ են համայնքների խոշորացմանը

PanARMENIAN.Net - Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչներն առավոտից փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը: Նրանք ակցիա են անում` ընդդեմ Կառավարության նախաձեռնած՝ համայնքների խոշորացման ծրագրի, որով նախատեսվում է միավորել նաև Գեղամասար և Վարդենիս համայնքները:

Ակցիա իրականացնողների թվում է նաև Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

Ոստիկանները բնակիչներից պահանջում են բացել ճանապարհը, սակայն վերջիններս պնդում են, որ չեն բացելու, մինչև իրենց ձայնը լսելի չդառնա:

Ոստիկանները, ճանապարհին կայանված մեքենան հրելով հեռացրել են՝ բացելու մայրուղին, գրում է «Փաստինֆոն»։

Տեղում ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել, կան նաև քաղաքացիներ, ովքեր պահանջում են բացել ճանապարհը։ Ավտոբուսով երթևեկող քաղաքացիները հայտնում էին, որ շտապ ճանանապարհը պետք է բացվի, նրանցից մեկն անգամ պնդում էր, թե երեխան հիվանդանոցում է, սակայն բնակիչները պնդել են, որ երեխային նկատել են համայնքում։

Այն անձինք, ովքեր պահանջում են բացել ճանապարհը, ըստ Ավետյանի՝ «ուղարկած են», համայնքի բնակիչ, սակայն ապրում են Երևանում։

Ոստիկանների՝ ուժ գործադրելուց հետո ճանապարհը բացվեց, մի քանի ավտոբուս անցան, սակայն ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Բնակիչները մտադրված չեն բացել ճանապարհը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---