ՀԲ Doing Business զեկույցն այլևս չի թողարկվի

ՀԲ Doing Business զեկույցն այլևս չի թողարկվի

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը դադարեցնում է տարբեր երկրներում բիզնեսի վարման պայմանների վերաբերյալ Doing Business զեկույցի թողարկումը։

«ՀԲ ղեկավարությունը որոշել է դադարեցնել Doing Business զեկույցի հրապարակումը»,-ասվում է ՀԲ հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է նաև, որ բանկը հետագայում կաշխատի գործարար և ներդրումային մթնոլորտի գնահատման նոր մոտեցման վրա։

2020-ի ամռանը ՀԲ-ն հայտարարել էր, որ կասեցնում է Doing Business ամենամյա զեկույցի հրապարակումը՝ ստուգելու համար տվյալների մշակման ճշգրտությունը։ Բանկը խոստացել էր ստուգումներ իրականացնել վերջին 5 զեկույցում, ինչպես նաև World Bank Group-ից ներքին աուդիտի հարցում էր արել։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---