381,000-ական դրամ պարգևավճար` ԱԺ-ում. «Հայաստանը» հրաժարվում է, ՔՊ-ում` սիմվոլիկ համարում

381,000-ական դրամ  պարգևավճար` ԱԺ-ում. «Հայաստանը»  հրաժարվում է, ՔՊ-ում` սիմվոլիկ համարում

PanARMENIAN.Net - ԱԺ յուրաքանչյուր պատգամավորի հաշվին պետբյուջեից 381,000-ական դրամ պարգևավճար է փոխանցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հրաժարվում են պարգևավճարից։

«Պարգևավճարների այս արատավոր մեխանիզմը պետք է արմատախիլ անել...մեր խմբակցության պատգամավորները հրաժարվում են այս պարգևավճարից, ավելի ուշ կհայտնենք՝ ուր կուղղենք այն»։

Նույն թեմայով խոսել է նաև ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ «Հայաստան» դաշինքը չի վերցնելու պարգևավճարները՝ դա համարելով անընդունելի երկրում տիրող իրավիճակում: Նա նշել է, որ գումարը կամ կվերադարձվի պետբյուջե, կամ որևէ ծրագիր կիրականացվի սահմանամերձ գյուղերում, տեղեկացնում է «Ազատությունը»։

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հայտարարել է,թե դա «սիմվոլիկ պարգևատրում է» անկախության 30 ամյակի կապակցությամբ, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Նա նշել է նաև, որ պարգևատրումները վերաբերում են ամբողջ պետական ապարատին, նաև հանրային ծառայողներին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---