ORSIS․ Երևանի հետ նախապայմանագրային մի շարք բանակցություններ են ընթանում

ORSIS․ Երևանի հետ նախապայմանագրային մի շարք բանակցություններ են ընթանում

PanARMENIAN.Net - Ռազմարդյունաբերական ոլորտի ռուսական ORSIS ընկերությունը կրկին կհամագործակցի Հայաստանի հետ։ Այդ մասին հայտարարել է ընկերության գլխավոր կոնստրուկտոր Մաքսիմ Բայմետովը՝ հավելելով, որ Երևանի հետ նախապայմանագրային մի շարք բանակցություններ են ընթանում։

ORSIS-ը «Արդյունաբերական տեխնոլոգիաներ» ընկերությունների խմբի անդամ է։

Նա ասել է, որ «Արմիա-2021 ցուցահանդեսում ընկերության ղեկավարությունը հանդիպել է ՀՀ ՊՆ պատվիրակության հետ, որը գլխավորում է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր գործընկերները մեծապես հետաքրքրված են ORSIS-ի արտադրած սպառազինության ամբողջ շարքով, այդ թվում՝ հեռանկարային նմուշներով։ Կարելի է ասել, որ ORSIS-ը նոր, դրական էջ է բացում հայկական կողմի հետ համագործակցության ոլորտում»,-ասել է նա։

2019-ին հայտնի դարձավ, որ «Ունիկում Ինժիներինգ» ՍՊԸ-ն, որը տարիներ շարունակ ՀՀ պաշտպանության նախարարությանը մատակարարել է գիշերային տեսադիտման հատուկ սարքեր, բացահայտել և պաշտպանության այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանին է փոխանցել ORSIS ընկերության առաջարկած գիշերային տեսադիտման սարքերի և ջերմատեսիլ նշանոցներում առկա տեխնիկական խնդիրները: Մասնավորապես, նշվում էր, որ ORSIS-ը ռազմականի փոխարեն ՊՆ-ին փորձել է մատակարարել որսորդական տեսադիտման սարքավորումներ, ինչը զինվորների կյանքի համար կարող է սպառնալիք լինել: Տոնոյանն ասել էր, որ հանցավոր արարք է եղել, բայց թե ում կողմից և ինչ ծավալի՝ կպարզեն քննչական մարմինները։

2019-ի օգոստոսին պաշտպանության նախարարությունը հրաժարվել է ընդունել ORSIS-ի մի քանի միլիոն դոլարի գիշերային տեսադիտման հատուկ սարքերը: Արդյունքում ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը դիմել էր ՀՀ քննչական կոմիտե, ինչի հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության («Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը») հատկանիշներով”

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---