«Պատիվ ունեմ»-ը պարգևավճարները կուղղի սոցիալական խնդիրների լուծմանը

«Պատիվ ունեմ»-ը պարգևավճարները կուղղի սոցիալական խնդիրների լուծմանը

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, անդրադառնալով պատգամավորների հաշիվներին փոխանցված պարգևավճարներին, հայտարարել է, որ փոխանցված գումարն ուղղվելու է սոցիալական խնդիրների լուծմանը։

«Այսօր տեղեկացանք, որ ՀՀ անկախության 30 ամյակի առթիվ ԱԺ բոլոր պատգամավորները ստացել են միանվագ դրամական պարգևատրում:

Արցախյան վերջին պատերազմի հետևանքով՝ զոհվել են հազարավոր հայորդիներ, որոնցից շատերը ընտանիքի միակ կերակրողն էին, հազարավոր պատերազմի մասնակիցներ մինչ օրս կարիք ունեն որակյալ բժշկական օգնության,

տասնյակ հազարավոր տեղահանվածներ չունենալով մշտական տանիք և կայուն ապրուստի միջոց ապավինում են պետության միջոցներից և այլ աղբյուրներից ստացվող սոցիալական օգնություններին,

ինչպես նաև առկա են բազմաթիվ այլ սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:

Հաշվի առնելով այս ամենը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն կարող լինել այն ազգընտիր պատգամավորների շարքում, որոնք շարունակում են ստանալ պարգևավճարներ, ապրել սովորական կյանքով՝ կարծես ոչինչ տեղի չի ունեցել: «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է, որ փոխանցված պարգևավճարները ուղղվելու են վերը նշված սոցիալական խնդիրների լուծմանը»,-ասվում է խմբակցության հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ևս հրաժարվում է Անկախության 30-ամյակի կապակցությամբ փոխանցված պարգևավճարներից։ Այդ մասին հայտարարել է խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---