Քոչարյանը Մոսկվա չի մեկնի․ Դատարանը չի արտոնել18 սեպտեմբերի 2021 - 10:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա չի մեկնի՝ դատարանը թույլ չի տվել։ «Հայաստան» դաշինքը հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ առաջին ատյանի դատարանը մերժել է արտոնել Քոչարյանի մեկնումն արտերկիր։ «Մենք պարտադրված ենք չեղարկել այցը»,-ասվում է հայտարարության մեջ։ ՌԴ իշխող կուսակցությունը՝ «Եդինայա Ռոսիան», մոտ մեկ շաբաթ առաջ Մոսկվա այցելելու հրավեր էր ուղարկել Քոչարյանին։ Այցը պետք է մեկնարկեր սեպտեմբերի 19-ին։ «Ակնկալվում էր, որ այցի ընթացքում ռուսական կողմի հետ կքննարկվեին ոչ միայն միջկուսակցական համագործակցության, այլև լայն շրջանակի այլ հարցեր։ Դատարանի կողմից մերժման որևէ իրավական պատճառ չկար, քանի որ նախագահ Քոչարյանն արդեն մի քանի անգամ մեկնել է Մոսկվա, և դատարանը որևէ խնդիր չի արձանագրել։ Ականատեսն ենք դատարանի վրա իշխանության հերթական ճնշման, ինչն ուղղված է «Հայաստան» դաշինքի քաղաքական գործունեության սահմանափակմանը։ Տեղի ունեցողը, գնահատում ենք որպես իշխանության նեղ անձնական քինախնդրության հերթական դրսևորում և պետական մտածելակերպի կատարյալ բացակայության նոր ապացույց»,-ասվում է դաշինքի հայտարարության մեջ։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |