Քոչարյանը Մոսկվա չի մեկնի․ Դատարանը չի արտոնել

Քոչարյանը Մոսկվա չի մեկնի․ Դատարանը չի արտոնել

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա չի մեկնի՝ դատարանը թույլ չի տվել։

«Հայաստան» դաշինքը հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ առաջին ատյանի դատարանը մերժել է արտոնել Քոչարյանի մեկնումն արտերկիր։

«Մենք պարտադրված ենք չեղարկել այցը»,-ասվում է հայտարարության մեջ։

ՌԴ իշխող կուսակցությունը՝ «Եդինայա Ռոսիան», մոտ մեկ շաբաթ առաջ Մոսկվա այցելելու հրավեր էր ուղարկել Քոչարյանին։ Այցը պետք է մեկնարկեր սեպտեմբերի 19-ին։

«Ակնկալվում էր, որ այցի ընթացքում ռուսական կողմի հետ կքննարկվեին ոչ միայն միջկուսակցական համագործակցության, այլև լայն շրջանակի այլ հարցեր։

Դատարանի կողմից մերժման որևէ իրավական պատճառ չկար, քանի որ նախագահ Քոչարյանն արդեն մի քանի անգամ մեկնել է Մոսկվա, և դատարանը որևէ խնդիր չի արձանագրել։ Ականատեսն ենք դատարանի վրա իշխանության հերթական ճնշման, ինչն ուղղված է «Հայաստան» դաշինքի քաղաքական գործունեության սահմանափակմանը։

Տեղի ունեցողը, գնահատում ենք որպես իշխանության նեղ անձնական քինախնդրության հերթական դրսևորում և պետական մտածելակերպի կատարյալ բացակայության նոր ապացույց»,-ասվում է դաշինքի հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---