ՀՀ-ում կորոնավիրուսի 1011 նոր դեպք կա և 18 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1011 նոր դեպք կա և 18 մահ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1011 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 253,093-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 18 դեպք է գրանցվել, 16-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5117 դեպք կա, այլ պատճառով՝ 1187:

Ապաքինվել է ևս 569 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 235,599 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 11,190-ի։

Սեպտեմբերի 16-ին կատարվել է 7018 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,646,018 թեստ է արվել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---