ՀՀ-ում առաջին անգամ ԱԹՍ-ների մրցույթ է անցկացվել18 սեպտեմբերի 2021 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կազմակերպվել է ԱՏՁՄ երկարամյա տնօրեն, Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ առաջին մրցույթը։ Դրան ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող մասնագիտացած ընկերություններից բացի մասնակցել են նաև դպրոցականներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ` իրենց պատրաստած թռչող սարքերով։ Մրցույթի կազմակերպիչ Կարեն Վարդանյանի անվան կրթական հինադրամի տնօրեն Սուրեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ մրցույթը կարող է նպաստել Հայաստանում ԱԹՍ–ների արտադրության խթանմանը, գրում է Sputnik Արմենիան։ «Այսինքն` իրենք ստանում են փոքր առաջադրանք։ Բայց երբ այդ փոքր առաջադրանքը կատարում են, մոտիվացվում են ավելի բարդ առաջադրանքներ կատարելու, և աճում է մի սերունդ, որը տեխնիկապես շատ զարգացած է»,– ասել է Սուրեն Վարդանյանը։ Մրցույթը բաղկացած է երեք խումբ առաջադրանքներից` «Կրակի օջախի հայտնաբերում», «Տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում» և «Հեղուկ նյութերի սփռում»։ Կազմակերպիչների համոզմամբ` այս առաջադրանքների նպատակը փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար արտակարգ իրավիճակներում ԱԹՍ–ների միջոցով լուծումներ առաջարկելն է։ Սուրեն Վարդանյանի խոսքով` մրցույթը նախատեսվում է անցկացնել ամեն տարի, ցանկալի է` տարին 2 անգամ։ Առաջին մրցույթը կազմակերպվել է «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի», ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանի ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) աջակցությամբ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |