Լարված իրավիճակ՝ Ազնավուրի հրապարակում․ Ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել

Լարված իրավիճակ՝ Ազնավուրի հրապարակում․ Ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել

PanARMENIAN.Net - Լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի կենտրոնում` Ազնավուրի հրապարակում։ Ոստիկանները բերման են ենթարկել Անկախության 30-ամյա տարեդարձի միջոցառման դեմ բողոքող քաղաքացիներին։

Աբովյան փողոցում` «Մոսկվա» կինոթատրոնին հարող տարածքում, մեծ թվով ոստիկաններ և կարմիր բերետավորներ են հավաքվել: Ակցիայի մասնակիցները հայտարարում էին, որ որքան էլ իրենց բերման ենթարկեն, իրենք փողոցը չեն լքելու ու շարունակելու են պայքարել։ Հավաքվածներն ամոթանք են տվել ոստիկաններին ու վանկարկել` «ենիչեր, թուրք», տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ազնավուրի հրապարակում քաղաքացիների բողոքի ակցիան մեկնարկել էր կեսօրից։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ Հանրապետության հրապարակում կլինի «մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն, որը նվիրած կլինի նաև զոհերի հիշատակին»։ Այս հայտարարությունը բուռն արձագանք ստացավ, իսկ զոհվածների հարազատները ֆլեշմոբ սկսեցին` պահանջելով չեղարկել համերգը։

Այնուհետև Փաշինյանն ԱԺ ամբիոնից ներողություն խնդրեց բոլոր նրանցից, ում զգացմունքները վիրավորել է «գունագեղ միջոցառում` զոհերի հիշատակին» արտահայտությամբ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---