Լարված իրավիճակ՝ Ազնավուրի հրապարակում․ Ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել18 սեպտեմբերի 2021 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի կենտրոնում` Ազնավուրի հրապարակում։ Ոստիկանները բերման են ենթարկել Անկախության 30-ամյա տարեդարձի միջոցառման դեմ բողոքող քաղաքացիներին։ Աբովյան փողոցում` «Մոսկվա» կինոթատրոնին հարող տարածքում, մեծ թվով ոստիկաններ և կարմիր բերետավորներ են հավաքվել: Ակցիայի մասնակիցները հայտարարում էին, որ որքան էլ իրենց բերման ենթարկեն, իրենք փողոցը չեն լքելու ու շարունակելու են պայքարել։ Հավաքվածներն ամոթանք են տվել ոստիկաններին ու վանկարկել` «ենիչեր, թուրք», տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Ազնավուրի հրապարակում քաղաքացիների բողոքի ակցիան մեկնարկել էր կեսօրից։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ Հանրապետության հրապարակում կլինի «մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն, որը նվիրած կլինի նաև զոհերի հիշատակին»։ Այս հայտարարությունը բուռն արձագանք ստացավ, իսկ զոհվածների հարազատները ֆլեշմոբ սկսեցին` պահանջելով չեղարկել համերգը։ Այնուհետև Փաշինյանն ԱԺ ամբիոնից ներողություն խնդրեց բոլոր նրանցից, ում զգացմունքները վիրավորել է «գունագեղ միջոցառում` զոհերի հիշատակին» արտահայտությամբ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |