ՌԴ փոխվարչապետ. Հայաստանով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում

ՌԴ փոխվարչապետ. Հայաստանով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապելու համար Հայաստանով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում: Այդ մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Ոչ, այդ հարցը չի քննարկվում։ Քննարկվում է Անդրկովկասում տնտեսական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը», - ասել է Օվերչուկը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փոխանցել է իրեն հանդիպման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ «Միջանցքի բացումը կամ չբացումը քաղաքական խնդիր է, այն մտորումների առիթ է տալիս, որ մի կողմից նա դա է ասում, իսկ մյուս կողմից՝ ցանկանում է ինձ հետ հանդիպել։ Եթե ցանկանում է հանդիպել Թայիփ Էրդողանի հետ, ապա արդեն պետք է քայլեր արված լինեն։ Մենք փակ չենք հանդիպումների, քննարկումների համար»,-ասել է Էրդողանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս ա նդադար կրկնում է դեպի Նախիջևան ՀՀ տարածքով միջանցքի մաիսն, մինչդեռ հայկական կողմը հայտարարում է, որ խոսքը տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու մասին է, սակայն որոշ հայտարարություններում այդ թեման վերափոխվում է միջանցքի մասին հայտարարությունների։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---