Պերմի համալսարանում հրաձգության հետևանքով 8 մարդ է զոհվել․ Կան վիրավորներ20 սեպտեմբերի 2021 - 14:23 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պերմի պետական համալսարանում զինված երիտասարդը կրակ է բացել, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, 8 մարդ է զոհվել, մոտ 20 վիրավոր կա։ Այդ մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն, գրում է ՌԻԱ Նովոստին։ Կրակողը ևս վիրավորվել է, նրան բերման են ենթարկել։ Հանցագործն առնվազն 30 կրակոց է կատարել, ենթադրաբար, Huglu 12 հարթափող հրացանից, որն օրինական գնել է մայիսին։ ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել է, որ հարձակվողը նույն հաստատության առաջին կուրսի ուսանող Տիմուր Բեկմանսուրովն է, գրում է ՏԱՍՍ-ը։ Ուսանողների և դասախոսների մի մասը փակվել է լսարաններում։ Ոմանք, դատելով համացանցում տարածվող կադրերից, փորձել են փրկվել՝ դուրս ցատկելով պատուհաններից։ Քրգործ է հարուցվել։ Photo. TASS Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |