Փոխվարչապետ․ ՀՀ-ն կարող է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրություն սկսել20 սեպտեմբերի 2021 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կարող է ռուսական «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրություն սկսել ։ Այդ մասին Երևանում ընթացող հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Առողջապահության ոլորտում համագործակցության համատեքստում Գրիգորյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին՝ Հայաստանում Covid-19-ի տարածման դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար, գրում է Sputnik Արմենիան։ «Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի միջոցով ձեռք է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի մի քանի խմբաքանակ, ինչպես նաև կազմակերպվել է տեխնոլոգիական տրանսֆերի գործընթաց՝ Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի թողարկման համար»,- ասել է փոխվարչապետը: Սեպտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 942 դեպք, որոնցից 236 578-ն` առողջացած, 5143-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 029 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 655 479 թեստավորում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |