Իրանի նախագահ․ Նոր իրողություններն անհրաժեշտ են դարձրել կապերի խորացումը

Իրանի նախագահ․ Նոր իրողություններն անհրաժեշտ են դարձրել կապերի խորացումը

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին ՀՀ անկախության 30-րդ տարեդարձի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձներում նշել է, որ տարածաշրջանում ու միջազգային հարթակներում առկա նոր իրողություններն անհրաժեշտ են դարձրել կապերի խորացումը, նախկին համաձայնագրերի կյանքի կոչումը և համագործակցության նոր ոլորտների բացահայտումը:

Իրանի նախագահը, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանի հետ կապերը մշտապես եղել են փոխշահավետ և տարիների ընթացքում բարելավել են իրենց որակը, տեղեկացնում է Արմենպրեսը իրանական IRNA լրատվական գործակալության վրա հղումով:

Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանի և Իրանի միջև բարիդրացիական հարաբերությունները կընդլայնվեն երկկողմ ու միջազգային մակարդակներում՝ ի շահ երկու երկրների:

Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94.99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ:

1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցել իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---