Առաքել Մովսիսյանին դատարանը սնանկ է ճանաչել

Առաքել Մովսիսյանին դատարանը սնանկ է ճանաչել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Սնանկության դատարանը նաև արգելանք է դրել Մովսիսյանի գույքի վրա:

Նախկին պատգամավորին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել Ամերիաբանկը: Առաքել Մովսիսյանը ավելի քան 26 միլիոն դրամ է պարտք բանկին, որը չի կարողացել վճարել, տեղեկացնում է 1lurer.am-ը։

Դատարանի վճիռն օրենքով սահմանված ժամկետում չի բողոքարկվել:

Ավելի վաղ, քննության փուլում դատարանը հետախուզում էր հայտարարել Առաքել Մովսիսյանի և նրա գույքի նկատմամբ, սակայն հետագայում վերացվել էր այդ որոշումը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---