Արմեն Գևորգյանը դատի է տվել Խաչատուր Սուքիասյանին

Արմեն Գևորգյանը դատի է տվել Խաչատուր Սուքիասյանին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ իշխանական պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ պահանջելով հերքել իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, որ հայցադիմումը ներկայացնելու պատճառը Սուքիասյանի՝ ԱԺ ամբիոնից արված հայտարարությունն է, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Սուքիասյանն ասել էր՝ թե ինչպես է ստացվել, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, ձեռք է բերել 100,000,000 դոլարի կարողություն և Երևանի կենտրոնում ունի 57 միավոր սեփականության իրավունք։

Այլ մեկնաբանություններ տալուց փաստաբանը զերծ է մնացել։

Սուքիասյանի հայտարարությունից անմիջապես հետո Գևորգյանի փաստաբանական թիմը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հիշյալ անձնավորության հայտարարությունները բացարձակ սուտ են և զրպարտիչ, և որ դրանք համապատասխան իրավական հետևանք կունենան։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայցն ընդդեմ ԱԺ «քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի։ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում ասել էր, թե Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար «կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում»: Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարել է, որ որպես վնասի փոխհատուցում 1 միլիոն դրամ են պահանջելու, որը կփոխանցվի Զինվորների ապահովագրության հիմնադրամին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---