Բլինքենն ու Չավուշօղլուն ՄԱԿ ԳՎ շրջանակում քննարկել են ԼՂ հարցը

Բլինքենն ու Չավուշօղլուն ՄԱԿ ԳՎ շրջանակում քննարկել են ԼՂ հարցը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան։

Ըստ Պետդեպի ներկայացուցչի, նրանք բավականին տևական զրույց են ունեցել Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Բլինքենի հանդիպումը Չավուշօղլուի հետ մոտ մեկ ժամ է տևել։ Անշուշտ, նրանք քննարկել են Աֆղանստանը, նաև խոսել են Սիրիայի մասին։ Բացի այդ, նրանք բավականին տևական զրույց են ունեցել Կովկասի մասին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին»,-ասել է նա։

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում, ընդհանուր քննարկումները նախատեսված են սեպտեմբերի 21-27-ը։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---