Աբրահամյան․ Բարձրաստիճան 7 զինվորական է մեղադրվում ռազմական հանցագործությունների համար

Աբրահամյան․ Բարձրաստիճան 7 զինվորական է մեղադրվում ռազմական հանցագործությունների համար

PanARMENIAN.Net - Մոտ մեկ տարի Գլխավոր դատախազության հսկողության ներքո քննվող պատերազմական ավելի քան 2000 գործից 41-ն արդեն ուղարկվել է դատարան։ 44-օրյա պատերազմի ժամանակ կատարված հանցանքների համար մեղադրվում է ավելի քան 800 անձ։ Այդ մասին ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։

Նրա փոխանցմամբ՝ բարձրաստիճան 7 զինվորական է մեղադրվում ռազմական տարբեր հանցագործությունների համար, որոնցից հայտնի է միայն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի անունը։ Գեներալ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նրան մեղսագրվող արարքն առնչվում է հենց պատերազմին, Մակարյանը մեղքը չի ընդունում։ Չնայած մեղադրանքին՝ իրավապահները չեն կասեցրել բարձրաստիճան զինվորականի պաշտոնավարումը։ Նշվել է, ոչ իրավապահներն այլ մանրամասներ չեն հաղորդում։

Նա նշել է, որ դատարան ուղարկված գործերի կեսից ավելին՝ 25-ը առնչվում է պատերազմի ընթացքում ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելուն, կա 28 ամբաստանյալ։ Քրեական 7 գործը վերաբերում է ծառայության վայրն ինքնակամ լքելուն, ևս 9 անձ էլ մեղադրվում է դասալքության համար։ Մեղադրյալների մեծ մասը շարքայիններ են։

Պատերազմական գործերն ընթանում են երկու ուղղությամբ՝ հայաստանյան և ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների գործողություններն են քննում իրավապահները։

Դատախազությունը ադրբեջանական զինուժին վերաբերող հանցագործությունների մանրամասները չի հրապարակում։

Աբրահամյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմած սիրիացի երկու վարձկաններն ամիսներ առաջ դատապարտվել են հայաստանյան դատարանի կողմից ցմահ ազատազրկման, մյուս գործերը նախաքննության փուլում են։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---