ԱԺ նախագահը պաշտոնական այցով ՌԴ կմեկնի․ Դեսպանի հետ այցի օրակարգային հարցեր են քննարկել

ԱԺ նախագահը պաշտոնական այցով ՌԴ կմեկնի․ Դեսպանի հետ այցի օրակարգային հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը կարևորել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը:

Կողմերը քննարկել են առաջիկայում ՀՀ ԱԺ նախագահի՝ Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցեր:

Անդրադառնալով Պերմի Պետական ազգային հետազոտական համալսարանի հրաձգության դեպքին՝ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և առողջություն մաղթելով վիրավորներին:

ՌԴ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցավակցական խոսքի համար: Նա բարձր է գնահատել տարածաշրջանային և միջազգային մակարդակներում հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները:

Սերգեյ Կոպիրկինը խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերում է համարել տարիներ շարունակ միջխորհրդարանական խմբերի արդյունավետ աշխատանքը: Դիվանագետը հատուկ շեշտել է բազմաբևեռ գործակցության կամուրջների շարունակական զարգացման կարևորությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---