Փաշինյանը հորոդորել է պատվաստվել՝ հավաստիացնելով, որ պատվաստանյութերի պակաս չի լինի24 սեպտեմբերի 2021 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով համաճարակային իրավիճակը հսկողության տակ պահելու անհրաժեշտությանը, հորդորել է բոլորին պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Նա հավաստիացրել է, որ Հայաստանում պատվաստանյութերի պակաս չի լինի։ «Դա կարևոր է առողջապահական համակարգը լրացուցիչ չծանրաբեռնելու և երկրի տնտեսական բնականոն կյանքը շարունակելու համար։ Հիմա եզրային վիճակում ենք և պետք է պահպանենք հակահամաճարակային կանոնները»,-ասել է նա։ Վարչապետը հիշեցրել է, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում չպատվաստված աշխատակիցների համար 14 օրը մեկ թեստ հանձնելու պահանջը։ Անդրադառնալով այն դիտարկումներին, թե դա մարդկանց համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր է առաջացանում՝ վարչապետն ասել է, որ մարդիկ կարող են անվճար պատվաստվել։ «Քաղաքացին ինքն է ընտրումՙ ծախս անի՞, թե չանի»,-ասել է Փաշինյանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով կորոնավիրուսային իրավիճակը, տեղեկացրել է, որ ծավալված է 2156 մահճակալ 18 բուժկենտրոնում, որից զբաղված է 2006-ը։ Սեպտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 256 554 դեպք, որոնցից 238 527-ն` առողջացած, 5216-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11612 պացիենտ: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը` Տավուշի գյուղերի մասին. Ոչ ոք չի հանձնում՝ դեմարկացիա ենք անում Նա վստահեցրել է, որ այն, ինչ Հայաստանինն է, ՀՀ իշխանությունը դեմարկացիայի է ենթարկելու, իսկ այն, ինչ Ադրբեջանինն է, կարող է մնալ նրանց ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Այն նախատեսված է ապրիլին Իսպանիայում Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Հայաստանյան շոու-բիզնեսի ամենապահանջված ներկայացուցիչները ելույթ են ունենում Fastexverse վիրտուալ տիրույթում ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները մայիսին կրկին կհանդիպեն Սիմոնյանը կառուցողական է գնահատել Գաֆարովայի հետ նախորդ հանդիպումը |