«Արևիք» ազգային պարկում հրդեհաշիջումը վերսկսվել է. Ծխացող օջախներ կան

«Արևիք» ազգային պարկում հրդեհաշիջումը վերսկսվել է. Ծխացող օջախներ կան

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. կան ծխացող օջախներ։ Աշխատանքներին մասնակցում է 70 փրկարար և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 20 աշխատակից։

Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։

Սեպտեմբերի 23-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---