Եկամտահարկը կվերադարձվի 3 օրում. Գործընթացը կթվայնացվի24 սեպտեմբերի 2021 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Եկամտահարկի վերադարձման գործընթացը կթվայնացվի ու կպարզեցվի: Գործադիրը հավանություն է տվել որոշման նախագծին։ Արդյունքում եկամտահարկը 15 աշխատանքային օրվա փոխարեն կվերադարձվի 3 օրում։ Ներկայացնելով նախագիծը՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասել է, որ գործող համակարգը փոխվում է։ Առաջին անգամ եկամտահարկի վերադարձի համար դիմելիս հարկ կլինի ներկայացնել նույն փաստաթղթերը, ինչ նախկինում ՝ վարկային պայմանագիրը, բանկի փաստաթղթերը, կառուցապատողի տեղեկանքը և այլ փաստաթղթեր, այնուհետև ամեն եռամսյակ ներկայացնում է եկամտահարկի վերադարձի դիմում: «Մեկ տարբերությամբ՝ 15 օրվա ընթացքում դիմողին տրվելու է լոգին և գաղտնաբառ, որի միջոցով նա անձնական գրասենյակ է ունենալու և ամեն եռամսյակի արդյունքներով այդ անձնական գրասենյակում ինքնաշխատ եղանակով երկու տվյալ է գեներացվելու: Գործող 15 աշխատանքային օրվա փոխարեն 3 օրվա ընթացքում վճարված եկամտահարկը վերադարձվելու է համապատասխան բանկային հաշվի վրա»,-ասել է Բադասյանը: Նախատեսվում է, որ համակարգը կներդրվի 2022-ի հունվարի 1-ից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |