eSIM-ն այժմ հասանելի է Beeline-ի բաժանորդներին24 սեպտեմբերի 2021 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Team Telecom Armenia-ն (Beeline ապրանքանիշ) հայտարարում է eSIM տեխնոլոգիայի գործարկման մասին։ Այս նորամուծությունը թույլ է տալիս բաժանորդներին փոխարինել իրենց ֆիզիկական SIM քարտը թվային քարտով, կամ օգտվել միաժամանակ երկու ու ավելի SIM քարտերից, նույնիսկ եթե հեռախոսը չունի մի քանի ֆիզիկական քարտ տեղադրելու հնարավորություն։ eSIM-ը աշխատում է տասնյակ ժամանակակից հեռախոսների և «խելացի ժամացույցների» հետ: eSIM-ը եկել է փոխարինելու ֆիզիկական SIM քարտերին և այս տեխնոլոգիան շատ հարմար է բաժանորդի համար: eSIM-ը չի կարող կոտրվել, կորել կամ սխալ տեղադրվել սարքի մեջ: Այս թվային քարտը, նույնիսկ մեկ քարտանի iPhone կամ ուրիշ ժամանակակից հեռախոսից թույլ է տալիս միաժամանակ օգտվել հարմար ձայնային ծառայությունների և ինտերնետ փաթեթներից: eSIM-ը նաև պաշտպանում է բաժանորդների տվյալները՝ հեռախոսը կորցնելու դեպքում ոչ մեկը չի կարողանա հասանելիություն ունենալ բաժանորդի SIM քարտին: eSIM-ը տրամադրվում է Beeline-ի շարժական կապի բոլոր սակագնային փաթեթների հետ՝ գործող և նոր բաժանորդ հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց: eSIM տեխնոլոգիայով աշխատող սարքավորումների և ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 100 անվճար համարին, կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կկրճատի այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում Գիշերամիզությունը, թեթև մտավոր հետամնացությունը, կիստաները այլև բանակից ազատվելու հիմք չեն լինի Team-ը` CaseKey կրթական ակադեմիայի գործընկեր Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել ՌԴ–ում կոմերցիոն կազմակերպություններն այլևս չեն կարողանա ռուսաց լեզվի քննություն անցկացնել միգրանտների համար Նոր պահանջը կգործի մայիսի 1–ից Մարուքյան. Համոզում էին, որ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, սկանդինավյանը կգա՝ սպասում ենք «Այս ամենն ասողները թո՛ղ դուրս գան ու պահանջեն, որ սկանդինավյան խաղաղապահները գան Արցախ»,–գրել է նա |