ԱՀ-ում տեղահանվածներին հյուրատներում տեղավորելու գործում հափշտակության փաստով քրգործը վարույթ է ընդունվել24 սեպտեմբերի 2021 - 19:12 AMT PanARMENIAN.Net - ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել տեղահանված անձանց հյուրանոցներում տեղավորելու գործում հափշտակության վերաբերյալ քրեական գործը։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան պաշտոնատար անձի /անձանց/ կողմից գործընթացի նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու հետևանքով խարդախությամբ հափշտակելու և պաշտոնական անփութությամբ պետությանն ընդհանուր 15,364,800 դրամ գումարի առանձնապես խոշոր չափ կազմող էական գույքային վնաս է պատճառվել։ Քրգործը հարուցվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդականի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն մասնակցելու անթույլատրելիության օրենսդրական պահանջների խախտմամբ իր կնոջ մոր անվամբ ՍՊ ընկերության գործունեությանը մասնակցելու, կառավարելու և ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու նշյալ ընկերության միջև կնքված 2021թ. փետրվար ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում ԱՀ տեղահանված քաղաքացիներին հյուրատներում տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրում մատուցված ծառայությունների մասին կեղծ տեղեկություններ ներկայացվելու դեպքի առթիվ։ Քրգործը հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 345-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |