Ստեփանակերտում ջահերով երթ կանցկացվի «Արցախն ապրում է» խորագրով25 սեպտեմբերի 2021 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին, ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված նվիրյալների, Ստեփանակերտում կկայանա «Արցախն ապրում է» խորագիրը կրող ջահերթ։ Մեկնարկը տրվելու է 18:00-ին՝ Սբ Հակոբ եկեղեցու բակից, որտեղ տեղի կունենա հոգեհանգստի կարգ, այնուհետև մասնակիցները ջահերով կշարժվեն դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, տեղեկացնում է ԱՀ ԿԳՄՍՆ-ն։ Ստեփանակերտի Հաղթանակի հրապարակում երթին կմիանան «Հայաստան» և «Սփյուռք» թևերի։ Քաղաքի տարբեր հատվածներից երթին կմիանան նաև «Շահումյան», «Քարվաճառ», «Քաշաթաղ», «Հադրութ» և «Շուշի» թևերը։ Երթի ամփոփում կլինի Ստեփանակերտի հուշահամալիրում ՝ խոնարհում նահատակված նվիրյալների հիշատակին: Անմար կրակի մոտ երթի մասնակիցներին դիմավորելու են քահանան, զինվորը և հղի կինը, ովքեր խորհրդանշում են հավատը, ուժը և կյանքը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 26-ին ժամը 18։30-ին Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից կմեկնարկի ջահերով երթ դեպի Եռաբլուր։ Այն նախաձեռնել է «Հայաստան» դաշինքը։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |