Արզաքանցյանն ու թիմակիցները դուրս են եկել ՀԴԿ-ից․ Նոր կուսակցություն ունեն25 սեպտեմբերի 2021 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանն իր թիմակիցների հետ դուրս եկել Հայաստանի դեմոկրատական կուսակցության շարքերից։ Նա հայտնել է, որ արդեն իսկ ստեղծվել է նոր կուսակցություն, որի անդամների ու նաև կուսակցության գործունեության մասին կհայտարարեն շուտով։ Արզաքանցյանը նաև նշել է, որ իրենց կուսակցությունը փորձում է համագործակցության եզրեր գտնել արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերի, գրում է «Փաստինֆոն»։ Առաջիկայում նախատեսված է համագումարի նիստը, որից հետո շատ բան պարզ կդառնա։ Անվանման մասին Արզաքանցյանը նախընտրել է դեռևս լռել, սակայն հայտարարել է՝ քաղաքական դաշտում լայն համագործալկցություն են սկսել։ Մասնավորապես, արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության եզրեր են փորձում գտնել՝ հանդիպումներ ու քննարկումներ են կազմակերպում։ «Այն խնդիրներն են, որ ուզում էինք գայինք, ծրագրի մեջ մտցնեիք, կատարեինք մեր ժողովրդի, երկրի, անվտանգության, տնտեսությունը զարգացնելու համար։ Եթե մենք խորհրդարանում չենք՝ իշխանության կազմում չենք, մենք կարողանում ենք այսօր փորձենք արտախորհրդարանական շրջանակներում, հանձնաժողովի շրջանակներում տանել առաջ»,-ասել է նա։ Տիգրան Արզաքանցյանը մտադիր էր մասնակցել հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակով, սակայն փաստաթղթերում անճշտությունների պատճառով ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել նրա գրանցումը։ Խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկումների նոր հարթակի մասին։ Փաշինյանը հայտնել էր, թե պետք է փորձեն մշտական գործող ֆորմատ ձևավորել իր մասնակցությամբ և արտախորհրդարանական ուժերի ներկայացվածությամբ: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |