ՀՀ-ում սեպտեմբերի 27-ին ևս լռության րոպե կհայտարարվի

ՀՀ-ում սեպտեմբերի 27-ին ևս լռության րոպե կհայտարարվի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետությունում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհվածների: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի ամբողջ տարածքում կհայտարարվի մեկ րոպե լռություն։

Նույն օրը՝ ժամը 10:30-ին, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։

Սեպտեմբերի 27-ին լրանում է 44-օրյա պատերազմի առաջին տարելիցը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---