Չավուշօղլու․ Բաքվի հետ կհամակարգենք ՀՀ վերաբերյալ բոլոր քայլերը

Չավուշօղլու․ Բաքվի հետ կհամակարգենք ՀՀ վերաբերյալ բոլոր քայլերը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպում չի ծրագրում։

«Ոչ, ոչ մի նման պլան ես չունեմ։ Մենք ի սկզբանե ցանկանում էինք, որ տարածաշրջանը դառնա խաղաղության և կայունության գոտի։ Այդ ուղղությամբ Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին համապարփակ խաղաղության պայմանագիր կնքել։ Դրական պատասխան դեռ չի եղել»,-ասել է Չավուշօղլուն Ստամբուլում Թյուրքական խորհրդի երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդակցությունից հետո։

Բացի այդ, ըստ Չավուշօղլուի, Անկարան մտադիր է Բաքվի հետ «համակարգել բոլոր քայլերը, որոնք այժմ ձեռնարկվում են և որոնք անհրաժեշտ կլինի ձեռնարկել հետագայում», գրում է ՏԱՍՍ-ը։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Ստամբուլում կողմերը քննարկել են նաև իրավիճակն Աֆղանստանում։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է արել։ Նա հավելել էր, որ դա կախված կլինի Երևանի դիրքորոշումից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։

Նյու Յորքում Էրդողանը հայտարարել է, թե դրական ազդակներ է ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ «Այժմ, այդ դրական ազդակների համատեքստում, մենք որոշ քայլեր կձեռնարկենք»,-ասել է նա՝ խոսելով 5-ի կամ 6-ի հարթակ ստեղծելու գաղափարի մասին։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---