Վրաստանն առաջարկում է հարթակ ստեղծել ՀՀ և Ադրբեջանի պաշտոնյաների շփումների համար

Վրաստանն առաջարկում է հարթակ ստեղծել ՀՀ և Ադրբեջանի պաշտոնյաների շփումների համար

PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանություններն առաջարկում են հարթակ ստեղծել իրենց երկրում Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների բարձր մակարդակի բանակցությունների համար։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նա հիշեցրել է, որ հունիսին Վրաստանը նպաստել է 15 հայ գերիների ազատ արձակմանը` Ադրբեջանին ականապատ քարտեզների փոխանցման դիմաց, գրում է Sputnik Georgia-ն։

«Շարունակելու համար այդ գործընթացն ավելի բարձր մակարդակում, մենք առաջարկում ենք շփում այդ հարթակի միջոցով մեր հարևան եղբայրական պետություններին՝ մեր ադրբեջանցի և հայ եղբայրներին։ Հարթակը նախատեսում ենք ստեղծել Թբիլիսիում, որպեսզի նախաձեռնությունը մշտական դառնա»,-ասել է նա։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ ԳՎ 76-րդ նստաշրջանում առաջարկել էր «հարևանության խաղաղ նախաձեռնություն» ստեղծել՝ Սևծովյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման նպատակով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---