ՀՀ-ում կորոնավիրուսի 772 նոր դեպք է գրանցվել և 15 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 772 նոր դեպք է գրանցվել և 15 մահ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 772 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 259,779-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 15 դեպք է գրանցվել, 13-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5277 դեպք կա, այլ պատճառով՝ 1205:

Ապաքինվել է ևս 425 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 240,730 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 12,567 է։

Սեպտեմբերի 27-ին կատարվել է 4988 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,698,811 թեստ է արվել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---