ԱՄՆ-ն հանձնառու է շարունակել աջակցել ԼՂ հակամարտության խնդիրների լուծմանը

ԱՄՆ-ն հանձնառու է շարունակել աջակցել ԼՂ հակամարտության խնդիրների լուծմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր տեղակալ Դերեկ Հոգանը և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գլխավոր տնօրեն Ամանդա Սլոաթը սեպտեմբերի 27-ին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտիի, ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերի և Ռուսաստանից Իգոր Խովաևի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Նրանք փոխանցել են Միացյալ Նահանգների հանձնառությունը ՝ շարունակելու աշխատել համանախագահ երկրների հետ ՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները, այդ թվում ՝գերիների, անհետ կորածների և մարդասիրական ականազերծման աշխատանքների մասով, տեղեկացնում է «Արմենպրեսը»։

Համանախագահները քննարկել են անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հանդիպման հաջող ընթացքը։

Նրանք նաև նշել են, որ սեպտեմբերի 27-ը Լեռնային Ղարաբաղի պատերազմի մեկնարկի մեկամյակն է և ցավակցություն են հայտնել երկու կողմերի մարդկային կորուստների համար: Հոգանը և Սլոաթը ողջունել են համանախագահների ջանքերն ու Հայաստանի և Ադրբեջանի վճռականությունը` անմիջական երկխոսության միջոցով խաղաղության գործընթացում կրկին ներգրավվելու` ուղղված տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը:

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Նյու Յորքում, ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Դա երկու երկրի ԱԳ նախարարների առաջին հանդիպումն էր 2020-ի նոյեմբերից ի վեր։ Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ։ Դրանում նշվում է, որ միջնորդները «կոնկրետ, նպատակաուղղված միջոցներ են առաջարկել իրավիճակի ապաէսկալացման և հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---