Պատերազմի ընթացքում զինծառայության դեմ հանցագործությունների փաստերով 2000-ից ավելի քրգործ կա

Պատերազմի ընթացքում զինծառայության դեմ հանցագործությունների փաստերով 2000-ից ավելի քրգործ կա

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի և Արցախի պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների փաստերի առթիվ ավելի քան 2000 քրեական գործ է հարուցվել, հայտնում է ՀՀ դատախազությունը։

Հարուցված քրգործերով կպարզվեն ԱՀ հարավային՝ Մեխակավանի, Հորադիզի, Հադրութի ուղղություններով զորքերի և ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, հակառակորդի կողմից հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմաններ և դեպի ԱՀ-ի կենտրոն՝ Շուշի քաղաք առաջխաղացման, բնակավայրերի գրավման հանգամանքները:

Քննության առարկա են «Նժդեհ» կոչվող բարձունքի (Լելե-Թեփե) Մեխակավանի, Հադրութի, Մեծ Թաղերի, Թաղավարդի, Սղնախի, Քարին Տակի և Շուշիի ուղղություններով իրականացված ռազմական գործողություններին առնչվող՝ հրապարակայնորեն տարբեր հարթակներով ներկայացված և իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնված, ինչպես նաև զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներից, հարազատներից ստացված՝ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող բոլոր տվյալները։ Միայն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Արցախի հարավային ուղղությամբ և դեպի Շուշի, Շուշիում տեղի ունեցած իրադարձությունների ու գործողությունների վերաբերյալ քննվող քրեական գործով մոտ 150 անձ է (այդ թվում՝ ԱՀ նախագահ, ՊԲ հրամանատարներ, ԱՀ նախագահի խորհրդական, ՊԲ հրամանատարի տեղակալ, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և այլոք) հարցաքննվել են:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ավելի քան 800 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, այդ թվում նաև՝ ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպաներ։

Ըստ էության քննելու համար դատարան է ուղարկվել ընդհանուր 48 քրեական գործ՝ 55 անձի վերաբերյալ:

Քրգործերը հարուցվել են ՀՀ ՔՕ 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 238-րդ ( Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը), 307.4-րդ (Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի կամ համակարգչային տեղեկատվության հետ վարվելու կանոնները խախտելը) 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 327-րդ (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) 356-րդ (Հրամանը չկատարելը), 358-րդ, (Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը), 359-րդ (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում), 361-րդ (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 362-րդ (Դասալքությունը), 363-րդ (Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը), 364-րդ (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), 365-րդ (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը), 372-րդ (Ռազմական գույքը կորցնելը կամ փչացնելը), 373-րդ (Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը), 375-րդ (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 376-րդ (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ), 299-րդ (Պետական դավաճանությունը) և 302-րդ (Լրտեսությունը), 311-րդ (Կաշառք ստանալը), 312-րդ (Կաշառք տալը), 313-րդ (Կաշառքի միջնորդությունը), 177-րդ (Գողությունը) և 178-րդ (Խարդախությունը) հոդվածներով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---