Պուտին․ ՌԴ և Թուրքիայի գործակցությունը նպաստում է հաշտեցմանը ԼՂ-ում

Պուտին․ ՌԴ և Թուրքիայի գործակցությունը նպաստում է հաշտեցմանը ԼՂ-ում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՌԴ և Թուրքիայի գործակցությունը նպաստում է հաշտեցմանը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում կայունության լուրջ երաշխիք է։

«Ակտիվ գործում է Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանին տեղակայված հրադադարի պահպանումը վերահսկող ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը։ Այդ գործակցությունը կայունությանը և հաշտեցմանն ուղղված՝ կողմերի հետագա քայլերի համաձայնեցման լուրջ երաշխիք է»,-ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինի և Էրդողանի հանդիպումն անցկացվել է Սոչիում։ Նախապես նշվել էր, որ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև իրավիճակն Անդրկովկասում։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---