Բադասյան․ Անում ենք հնարավորը, որ իրանցի վարորդները ՀՀ-ով բեռնափոխադրումները հարմարավետ անեն

Բադասյան․ Անում ենք հնարավորը, որ իրանցի վարորդները ՀՀ-ով բեռնափոխադրումները հարմարավետ անեն

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն անում է հնարավորը, որպեսզի իրանցի վարորդների կողմից բեռնափոխադրումները Հայաստանի տարածքով իրականացվեն հարմարավետ ու առանց հավելյալ խնդիրների։ Այդ մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Ունենք փաստացի ստեղծված իրավիճակ ՀՀ տարածքում։ Այդ իրավիճակից բխող գործողություններ կառավարությունը ձեռնարկել և ձեռնարկում է»,– ասել է Բադասյանը, գրում է Sputnik Արմենիան։

ՊԵԿ նախագահը նաև հայտարարել է, որ ի պատասխան Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանի տեղադրած մաքսակետի՝ Հայաստանը մաքսակետ տեղադրելու կարիք չունի։

«Մենք մեր գործառույթներն իրականացնում ենք բավարար ենթակառուցվածքների միջոցով։ Այսինքն` մենք կարիք չունենք որևէ տեղ հավելյալ մաքսակետ տեղադրելու»,– ասել է նա։

Սեպտեմբերի 11-ից Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարների վարորդներին և գումար պահանջում ուղևորության համար: 2 վարորդ էլ ձերբակալվել է։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---