Էրդողանը կմասնակցի Վարանդայի օդանավակայանի բացմանը

Էրդողանը կմասնակցի Վարանդայի օդանավակայանի բացմանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլիի) միջազգային օդանավակայանի բացմանը։ Այդ մասին հայտարարել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը Haber Global-ին տված հարցազրույցում։

Նա ասել է, որ աշխատանքներն ավարտին են մոտենում՝ անցկացվում են փորձնական թռիչքներ, շուտով բացումը կլինի, գրում է «Sputnik Ադրբեջանը»։

Օդավանավակայնը կկարողանա ընդունել մինչև 400 տոննա տարողությամբ ցանկացած տիպի ինքնաթիռ։ Տերմինալի շենքի առջև 150 ավտոմեքենայի համար նախատեսված կայանատեղի կլինի։

Օդանավակայանի հիմնարկեքը Ադրբեջանի հսկողության տակ անցած Վարանդայի շրջանում տեղի է ունեցել 2021-ի հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---