Հրապարակում երեկոյան կհնչեն Հայկոյի երգերը30 սեպտեմբերի 2021 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ի և հոկտեմբերի 1-ի երեկոյան` ժամը 20։00-22։00-ն, Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը, Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլև բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։ Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, բայց նաև՝ մեր ժամանակների զարկերակն էր պահում իր ստեղծագործությամբ։ Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ընկեր»,-ասվում է գրառման մեջ։ Երգիչ Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին ժամը 18:00-ից Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդի)։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը։ Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-14:00-ն` Արամ Խաչատրյան համերգասրահում: Երգիչ Հայկոն վարակվել էր կորոնավիրուսով, նա ծանր վիճակում տեղափոխվել էր «Միքայելյան» հիվանդանոց: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |