ՀՀ-ն Արցախին 13.5 մլրդ դրամ կտրամադրի

ՀՀ-ն Արցախին 13.5 մլրդ դրամ կտրամադրի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության որոշմամբ Արցախին կտրամադրվի 13.5 մլրդ դրամ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այդ գումարից 1.2 մլրդ-ն ուղղվելու է բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրին, իսկ 12.2 մլրդ դրամը հատկացվելու է որպես միջպետական վարկ:

«Արցախի Հանրապետությանը ՀՀ կառավարության կողմից հատկացվող ֆինանսական օժանդակությունը կտրամադրվի նվիրատվության պայմանագրի հիման վրա՝ բնակչության՝ հոկտեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների, ինչպես նաեւ տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորման համար»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս:

Նա հիշեցրել է, որ սա նույնաբնույթ արդեն չորրորդ որոշումն է. ընդհանուր առմամբ, 2020-ից առ օրս Արցախին է փոխանցվել գրեթե 100 մլրդ դրամի աջակցություն:

Նախագծով նախատեսվում է նաև տրամադրել միջպետական վարկ՝ հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, ինչպես նաեւ պարտատոմսերի մարման նպատակով։

Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---