ՀՀ-ն ևս 2 մեդալ է նվաճել ծանրամարտի ԵԱ-ում

ՀՀ-ն ևս 2 մեդալ է նվաճել ծանրամարտի ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացվող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ևս 2 մեդալ է նվաճել։

Կարեն Մարգարյանը (81 կգ) երկամարտի 330 կգ (153 կգ պոկում, 177 կգ հրում վարժությունում) արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող, իսկ Սուրեն Գրիգորյանը (81 կգ)՝ արծաթե մեդալակիր՝ երկամարտում գրանցելով 328 կգ արդյունք, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Հայաստանը երկու տարիքային խմբերում ներկայացված է 17 մարզիկ-մարզուհիներով: Եվրոպայի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 3-ին։

Ավելի վաղ Գառնիկ Չոլակյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (67 կգ) դարձել էին ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող, իսկ Մ23 մրցաշարում հաղթող է դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)։

Մինչև 20 տարեկանների աղջիկների մրցաշարում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը երկամարտի 220 կիլոգրամ արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---