Մոսկվան` Ալիևի նոր սպառնալիքների մասին․Առճակատման երանգով հայտարարությունների տարածումը չի նպաստում տարաձայնությունների հաղթահարմանը 1 հոկտեմբերի 2021 - 12:15 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքն» ուժով բացելու սպառնալիքներին, ասել է, որ առճակատման երանգ ունեցող հայտարարությունների տարածումը չի նպաստում տարաձայնությունների հաղթահարմանը: Ավելի վաղ Ալիևը հերթական անգամ հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի։ «Երկրորդ ղարաբաղյան պատերամը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ մեր համբերությունը սպառվում է։ Ուստի մենք Հայաստանին հնարավորություն ենք տալիս կատարելու նոյեմբերի 10-ի հայտարարության բոլոր պայմանները»,-ասել է նա։ Զայցևն ասել է, որ «հասկանում է, որ ԶԼՄ-ներն անտարբեր չեն թեժ նորությունների հանդեպ, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ բացառապես առճակատման երանգ ունեցող հայտարարությունների տարածումը չի նպաստում առկա տարաձայնությունների հաղթահարմանը», գրում է «Նովոստի Արմենիան»։ Նա հավելել է, որ փոխարենը հարկավոր է հնարավորություն ապահովել փոխընդունելի լուծումներ գտնելու համար։ Նա նշել է, որ և Բաքվից, և Երևանից բարձրագույն մակարդակով հայտարարվել է հարաբերություններում նոր էջ բացելու պատրաստակամության մասին։ «Մեր աշխատանքում կենտրոնանում ենք այդպիսի դրական կետերի վրա»,- ընդգծել է Զայցևը: «Անդրկովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի ձևաչափով շարունակում է աշխատել: Մեր կողմից ողջունում ենք Բաքվի և Երևանի դրական տրամադրվածությունը փոխընդունելի փաթեթային պայմանավորվածությունների հասնելու հարցում, ինչը հեռանկարում թույլ կտա համատեղ աշխատանքը տեղափոխել գործընկերային համագործակցության հարթություն»,- ասել է Զայցևը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |