Լիանա Գյուրջյանը` ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Լիանա Գյուրջյանը` ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

PanARMENIAN.Net - Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Լիանա Գյուրջյանը (81 կգ) նվաճել է Եվրոպայի Մ-20 տարեկանների առաջնության հաղթողի կոչումը:

Գյուրջյանը երկամարտում գրանցել է 216 կգ (95+121) արդյունք: Նա 3 կգ-ով գերազանցել է թուրք Սարա Յենիգունին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Սա Հայաստանի հավաքականի 5-րդ չեմպիոնական ոսկին է:

Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67կգ), Ռաֆիկ Հարությունյանն (81 կգ) ու Կարեն Մարգարյանը (81 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---