Ծանրամարտի ԵԱ-ում ՀՀ-ին 7-րդ ոսկին բերել է Մարգարիտա Առաքելյանը

Ծանրամարտի ԵԱ-ում ՀՀ-ին 7-րդ ոսկին բերել է Մարգարիտա Առաքելյանը

PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվող ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Մարգարիտա Առաքելյանը։ Այս ոսկին թվով 7-րդ չեմպիոնական մեդալն էր Հայաստանի հավաքականի համար:

Մ20 տարեկան 87 կգ քաշային աղջիկների մրցավեճում նա երկամարտի 202կգ (86+116) արդյունք է գրանցել, տեղեկացնում է Shantnews.am-ը։

Հայ մարզուհին նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում:

Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67կգ), Ռաֆիկ Հարությունյանն (81 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (81 կգ): Եվրոպայի չեմպիոն է դարձել նաև Լիանա Գյուրջյանը (81 կգ)։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---